Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թուրքական լիրան կործանվում է

Թուրքական լիրան կործանվում է
17.10.2020 | 15:43

Թուրքական լիրայի փոխարժեքը հասել է ռեկորդային նվազագույն ցուցանիշի՝ 7,95 լիրա ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ, և շարունակում է իր անարգել անկումը դեպի աննախադեպ 8 լիրա՝ ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ ցուցանիշի, գրում է CNBC-ն։


Տնտեսական վերլուծաբանները վերջին մի քանի շաբաթներին քննադատում են Անկարայի քաղաքական որոշումները՝ պնդելով, որ անդրադառնում են ազգային արժույթի վրա և արժեզրկեում լիրան։ «Եթե նայեք այդ երկրի վարած քաղաքականությանը, կհասկանաք, որ շատ համառ է դարձել»,-ասել է ներդրումային բանկիր և Կահիրեի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Անգուս Բլերը։ Նրա խոսքով՝ «արժութային շուկան չի սիրում անորոշություն, ագրեսիա»: Նա նկատի ունի Անկարայի մասնակցությունը բազմաթիվ ռազմական հակամարտություններին, ներառյալ՝ Լիբիայում, Սիրիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում: Շատ ներդրողներ վախենում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելիության և ծավալապաշտական արտաքին քաղաքականության, Կենտրոնական բանկի վրա նրա ունեցած ճնշման պատճառով։

Դիտվել է՝ 6482

Մեկնաբանություններ